|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է հերոսածին մայր Գայանե Մարտիրոսյանի ձերբակալության իրավաչության դեմ նիստը, որը հետաձգվել է մինչև ժամը 1-ը։
Քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին: Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ կան, նաեւ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այստեղ են նաեւ ընդդիմադիր պատգամավորները:
Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար։