|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։
Քննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։
Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»։