|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։
Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։