|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 18-ին ԱՄՆ Իլինոյս նահանգի Գրանիտ քաղաքը և Արցախի Հանրապետության Աշան համայնքը ճանաչվել են քույր քաղաքներ: Այս մասին հուշագիր է հրապարակել Գրանիտ քաղաքի քաղաքային խորհուրդը, որով հիմք է ստեղծվում երկու քույր քաղաքների միջև երկարաժամկետ համագործակցության, և հնարավորություն է ընձեռվում «մտքեր փոխանակել Աշան համայնքի հետագա տնտեսական կայունացման, մշակույթի զարգացման համար, որը կնպաստի ուժեղ սոցիալական կապեր հաստատել Արցախում»:
ՀՅԴ Հայ դատի Հարավային Իլինոյսի հանձնախմբի և Հայ դատի Արցախի գրասենյակի ջանքերի շնորհիվ այս երկու բնակավայրերի միջև բարեկամական կապերի հաստատումը հստակ ուղերձ է հղում Աշանի և Արցախի ամբողջ ժողովրդին, որ նրանք միայնակ չեն, քանի որ սփյուռքի իրենց հայրենակիցները և նրանց կողմից ընտրված պաշտոնյաները կշարունակեն պաշտպանել հայրենիքում ապրելու արցախցու իրավունքը:
aparaj.am