|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանը հայտնել է երեք սպանվածի մասին։
Ինչպես արդեն հայտնել ենք ագրեսոր Ադրբեջանն այսօր նախահարձակ գործողություններ է իրականացրել Սյունիքի Տեղ համայնքի ու Վարդենիսի Սոթքի ուղղությամբ՝ ավելի վաղ օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքի դիրքերից։ Ավելին՝ Տեղի ուղղությամբ կիրառել է նաեւ ականանետեր։
ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկել է պատասխան գործողություններ։Հայկական կողմն ունի 4 զոհ եւ վիրավորներ, իսկ Ադրբեջանն առայժմ հայտնել է 3 սպանվածի մասին՝ հրապարակելով լուսանկարներն ու անունները։
նկատենք, որ կոչումներն ադրբեջանցիները չեն հրապարակել, սակայն դատելով լուսանկարներից՝ նրանք ժամկետային զինծառայողներ չեն։
Լուսանկարում ՀՀ ԶՈՒ կողմից ոչնչացված ադրբեջանցի ագրեսորներ են։