|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը իր Արևմտեան Ամերիկայի այցելութեան շրջանակներում հարցազրոյց է տուել AABC հայկական հեռուստակայանին և պատասխանել հեռուստակայանի տնօրէն՝ Վրէժ Աղաջանեանի հարցումներին:
Սաղաթելեանը բացատրութիւններ է տուել երերի քաղաքական համակարգի, քաղաքական կուսակցութիւնների, իր այցելութեան նպատակների, քառասնօրեայ պատերազմին փոխարինող Հայաստանի քաղաքական իրավիճակի և յատկապէս Արցախի հիմնահարցի կապակցութեամբ:
Սաղաթելեանը հիմնականում շեշտել է հայութեան հաւաքական ուժի օգտագործման անհրաժեշտութեան մասին և կոչ ուղղեց սփիւռքահայութեան որ շարունակեն զօրավիգ լինել հայոց բանակին և արցախին: «Չնայած բոլոր դժուարութիւններին պէտք է ամուր կառչենք մեր հողին և հայրենիքին» եզրակացրել է Սաղաթելեանը:
Մանրամասնութիւնները՝ տեսանիւթում: