|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆի Կենտրոնական կոմիտեի կազմակերպությամբ Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում հանդիպում եմ ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ, ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին:
Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը` ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին այս նույն կենտրոնում տեղի է ունենալու բաց համայնքային հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր