|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
Նշենք, որ Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց մարտի 17-ին՝ պատճառն այդպես էլ չբացահայտելով։
38-ամյա Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի լիազորությունները պաշտոնապես ստանձնել էր 2021-ի դեկտեմբերի 25-ին՝ Հայկ Մարությանի հեռացումից 3 օր անց։