|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բրազիլիայի նախագահ Լուլա Ինասիո դա Սիլվան հետաձգել է իր այցը Չինաստան մինչեւ մարտի 26-ը՝ թոքաբորբի թեթեւ ընթացքի պատճառով։ Այս մասին հայտնել է նրա աշխատակազմը։
Հիվանդությունն ախտորոշվել է մարտի 24-ի գիշերը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ քաղաքական գործիչը մարտի 25-ի առավոտյան թռչելու է Չինաստան։ Հիվանդության պատճառով քաղաքական գործիչը չեղարկել է մարտի 24-ին նախատեսված բոլոր միջոցառումները։
Հայտարարվել է առնվազն 20 երկկողմանի համաձայնագրերի ստորագրման մասին։ Բրազիլիայի համար Չինաստանը տավարի մսի վաճառահանման կարեւոր շուկա է, որի արտահանումն այս շաբաթ ժամանակավորապես դադարեցվել է ֆիտոասանիտարական պատճառներով։
Մարտի 28-ին Լուլան կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Չինաստանի վարչապետ Լի Ցյանի եւ Չինաստանի խորհրդարանի նախագահ Չժաո Լեցզիի հետ։