|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տպավորություն կա, որ վերջին օրերին Նիկոլի կողմից դաշտ նետվող պատերազմագույժ հայտարարությունները, Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը և Խաչատուրովի նման մարդուն կալանավորելը կարող են ուղղակի առնչություն ունենալ իրար հետ։
Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց «զադնի» չդնելու համար։ Նա հայկական բանակի մերօրյա ականավոր զորավարներից մեկն է և բնական է, որ քանի դեռ սրանք իշխանության են, Խաչատուրովներն ու նրա գաղափարակիցները պետք է անցեն ալիևանիկոլյան ռեժիմի նախատեսած փորձությունների միջով։ Այս ամենը շարունակվելու է՝ քանի դեռ մենք չենք կարողացել սրանց հեռացման տարբերակը գտնել։
Հ.Գ. Գրիգորի Խաչատուրովը հերոս է, իսկ հերոսներին կարող է դատել միայն պատմությունը` նրան իր արժանի պատվանդանին դնելով։ Բայց ահա նրան բանտարկողները չե՛ն խուսափելու պատմության աղբամանից...
Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ