|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում տեղի է ունենում բազմահազարանոց ցույց՝ կապված երկաթուղային վթարի հետ, որը խլել է 57 մարդու կյանք։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի կեսգիշերին մոտ Աթենքի և Սալոնիկի միջև՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու, ճակատային բախում է տեղի ունեցել բեռնատար և մարդատար գնացքների միջև, որոնք գտնվում էին նույն գծի վրա՝ նշում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ձերբակալվել է Լարիսայի կայարանի ղեկավարը, ով, ըստ լրատվամիջոցների, ընդունել է իր մեղքը և ասել, որ սխալմամբ մարդատար գնացք է ուղարկել բեռնատար գնացքի հետ նույն գծով։ Կառավարությունը խոստանում է ամբողջությամբ հետաքննել աղետի պատճառները։