|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։
ՏԿԵ նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված, կլինի ամռանը:
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։