|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:
Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:
Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:
Սրանց թվում է կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:
Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է»: