|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Դոնբասում խաղաղ բնակիչների գնդակոծման համար, մեծացնում է միջուկային տերությունների բախման հավանականությունը, հայտարարել Է Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ում զինաթափման հարցերով համաժողովի լիագումար նիստում:
«Ուկրաինայում ռազմական առճակատման մեջ իրենց խորացող ներգրավվածությամբ՝ սպառազինությունների մատակարարման, վարձկանների պատրաստման, հետախուզական տեղեկատվության տրամադրման միջոցով, նշված երկրները (Ֆրանսիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) ստեղծում են միջուկային տերությունների ուղղակի զինված բախման իրական ռիսկեր», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նախազգուշացրել են դիվանագետները։