|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին: