|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հալեպում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետեւանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարարությանը, գիշերը ժամը 3-ին Շեյխ Մաքսուդ թաղամասում փլուզվել է 5-հարկանի բնակելի շենք։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու բժիշկները փլատակների տակից դուրս են բերել 13 մարդու, ողջ մնացածների որոնումները շարունակվում են։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ փլուզման պատճառ է դարձել շենքի հիմքում ջրի արտահոսքը: