|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք Բելառուս բնական գազի մատակարարման ընթացքում, ինչպես նաեւ գազամուղով դրա տեղափոխման վերաբերյալ Ռուսաստանի հետ գնագոյացման կարգի մասին միջկառավարական պայմանավորվածությունների փոփոխության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի ազգային իրավական պորտալում, տեղեկացրել է МК-ն։
Տեղեկացվել է, որ օրենքը վավերացնում է երկու երկրների միջեւ Բելառուս բնական գազի մատակարարման եւ հանրապետության տարածքում գտնվող գազամուղով դրա տեղափոխման վերաբերյալ գնագոյացման ձեւավորման կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու Արձանագրությունը։ Փաստաթուղթը վավերացնում է նաեւ պետությունների կառավարությունների միջեւ պայմանավորվածությունների փոփոխության մասին 2011թ. նոյեմբերի 25-ի Արձանագրությունը արժեթղթերի առքուվաճառքի եւ «Բելտրանսգազ» ԲԲԸ-ի հետագա գործողությունների պայմանների մասին։
Նախօրեին վավերացման օգտին քվեարկել են Բելառուսի խորհրդարանի երկու պալատները։