|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արձակագիր Լևոն Ջավախյանը Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման տակ արձագանքել է Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբոր` Արամ Սարգսյանի` մոտ մեկ տարի առաջ լրատվականներից մեկին տված հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած` «Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում. պետք է մտածենք` ինչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն» մտքին:
«Գոնե մի քիչ, քիչ մը, մի պուճուր Վազգենի եղբայրը եղիր, էլի... Դու պատկերացնու՞ մ ես, Վազգենը ողջ լիներ ու լսեր քո բարբաջանքը... Տղա ջան, ինչու՞ ես պղտորում քո ցեղի մաքրամաքուր արյունը...», - գրել է նա:
Թե ինչ նկատի ուներ Արամ Սարգսյանը «թուրքերին վաճառել» ասելով, պարզ չէ, բայց անցնող մեկ տարվա ընթացքում միակ հստակ բանը, որ թուրքերին վաճառվել է` հայկական տարածքներն են` ՀՀ արևելյան սահմանները, ինչպես նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն: