|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՉԺՀ-ի արտգործնախարարությունը հուսով է, որ համապատասխան երկրները տարածաշրջանում խաղաղություն կպահպանեն։
Պեկինը հուսով է, որ տարածաշրջանի երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք հուսով ենք, որ տարածաշրջանի համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բնակչության հանգիստ կյանքը», - ասել է չինացի դիվանագետը: