|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը: