|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵՄ արագ արձագանքման ուժերը պետք է պատրաստ լինեն տեղակայման 2023 թվականին։ ԵՄ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Արագ տեղակայման ուժերը պատրաստ կլինեն հաջորդ տարի: Սա այն է, ինչ ասվում է «Ռազմավարական կողմնացույցում», եւ սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»,- ասաց նա:
ԵՄ արագ արձագանքման ուժերի ստեղծումը ամրագրված է պաշտպանության ոլորտի «Ռազմավարական կողմնացույց» համաեվրոպական ռազմավարության մեջ, որն ընդունվել է այս տարվա մարտին։ Արագ արձագանքման եվրոպական ուժերը պետք է կազմված լինեն 5000 հոգուց բաղկացած կորպուսից։