|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կիևի իշխանություններն արգելել են մանկապարտեզներում և դպրոցներում ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը։ Համապատասխան որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը։
«Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ռուսերենով անցկացումն ու ռուսաց լեզվի ուսումնառությունն անպատշաճ և ոչ ճիշտ է», - ասվում է խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Կիևի քաղաքային խորհուրդում կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վադիմ Վասիլչուկի խոսքով՝ այս դեպքում սա ազգային անվտանգության հարց է։ Նա նշել է, որ «աննպատակահարմար և սխալ» է ուսումնական գործընթացն անցկացնել ռուսերեն և ուսումնասիրել այն մանկապարտեզներում և դպրոցներում: