|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վատիկանը պատրաստ է առաջարկել իր տարածքը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, գրում է La Stampa թերթը:
Թերթը նշում է, որ Վատիկանն առաջարկում է բանակցություններին ներգրավել նաեւ այլ կողմերի, այդ թվում ՝ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին։
Նշվում է, որ Վատիկանի առաջարկի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո: Նոյեմբերի 6-ին պոնտիֆիկոսն ասել է, որ Վատիկանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին եւ ամեն ինչ անում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար: