|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արեւմուտքը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարել է Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջաններից: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Ալեքսանդր Գրուշկոն՝ հանդես գալով Վերոնայի 15-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում:
«Աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարվել են Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Կենտրոնական Ասիան եւ, ավաղ, Հարավային Կովկասը, որտեղ մենք ձեզ հետ միասին գտնվում ենք: Մեր արեւմտյան «գործընկերների» քաղաքականության հիմքում ամենեւին անվտանգությանն ու կայունությանն աջակցելու շահերը չեն, այլ Ռուսաստանին դուրս մղելու խնդիրը եւ վերջ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: