|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարական 3-րդ շենքի դիմաց «Դիմադրության» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիր բերետավոր, ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:
Կին ցուցարարների՝ ուժ կիրառելուց զերծ մնալու հորդորներից և ոստիկանության մեքենային մոտենալուց հետո միայն 7 կարմիր բերետվորները հեռացան՝ բերման ենթարկելու գործը թողնելով 3 ոստիկանին:
Ոստիկանական նույն մեքենայով բերման ենթարկվեց նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյում Վանեցյանը, որն էլ մեքենայից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում են: