|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երևան քաղաքի ավագանու անդամ Պավել Սարգսյանի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից կազմակերպվել են Աթենքի փողոցի աջակողմյան լանջի՝ աղբի մաքրման և քարաթափման վտանգ ներկայացնող բեկորների հեռացման աշխատանքները:
Դժվարամատչելի հատվածում գործընթացն իրականացվել է ԱԻՆ Երևան քաղաքի վարչության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աջակցությամբ: