|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ընդդիմադիրների՝ մետրոյում իրականացված անհնազանդության ակցիաների ժամանակ տհաճ միջադեպ արձանագրվեց մետրոյի «Երիտասարդական» կայարանում: Ակցիայի մասնակիցները գնացքի վագոններից մեկի վրա փակցրեցին Արցախի դրոշը, ինչից հետո երիտասարդ մի տղա սկսեց քերել այն: Նրան ջանասիրաբար միացավ «Երիտասարդական» կայարանի մի կին աշխատակից, բայց դա ամենը չէր:
168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց՝ միջադեպի մասին զեկուցվել է տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին:
«Նա, պարզելով ստեղծված իրավիճակը, աշխատակցին հորդորել է աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում»,- ասաց Երևանի մետրոպոլիտենի խոսնակը: