|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Bloomberg-ը հրապարակել է Թուրքիայի պահանջները՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանություն տալու դիմաց․Անկարան պնդում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին PKK-ն և դրա ածանցյալները հայտարարեն ահաբեկչական կազմակերպություններ։
Բացի դրանից՝ Թուրքիան պահանջում է F-16 կործանիչների գնման իր նոր փաթեթի հաստատում, F-35 կործանիչների ծրագրին կրկին միացում, սպառազինության էմբարգոյի չեղարկումը և հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերի նկատմամբ պատժամիջոցների վերացում։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից իրենց ուղղված համառ կոչերին, մտադիր է արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը։