|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը», մեր տեղեկություններով, եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել եւ ազատել բանակից։ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։
Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։ Հիշեցնենք․ նա 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում