|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հակառակորդը չի դադարում հարձակողական գործողություններ իրականացնել Արևելյան օպերատիվ գոտում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու և ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հետ ցամաքային միջանցքը պահելու համար․ ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամենօրյա զեկույցում։
«Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Լվովի, Վիննիցայի, Կիևի, Անդրկարպատյան, Օդեսայի և Դոնեցկի շրջանների թիրախներին»,- ասվում է զեկույցում։
Հաղորդվում է նաև, որ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում գործողությունները զսպելու նպատակով «զավթիչները» գնդակոծում են ուկրաինական զորքերի ստորաբաժանումները։