|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը sms քվեարկություն էր հայտարարել՝ հանրությանը ներկայացնելով Հիսուս Քրիստոսի արձանի 12 նմուշ: Երեկ ավարտվել է քվեարկությունը՝ հաղթողը որոշվելու է մրցութային հանձնաժողովի եւ sms-քվեարկությունների համադրմամբ։
Մեզ հայտնի դարձավ, որ ամենաշատ ձայն հավաքել է 2 քանդակ՝ թիվ 1-ը, որը ռուս քանդակագործի առաջարկն է, եւ թիվ 8-ը։ Հանձնաժողովն ընտրելու է այս երկուսից։ Քանդակը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին, որը մեծ շառավղով տեսանելի է հեռվից։ Քանդակը պատվանդանի հետ 70 մետրից ավելի բարձրություն կունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում