|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Մուսուլման եղբայրներ» շարժմանը պատկանող Mekameleen հեռուստաալիքը հայտարարել է Թուրքիայից հեռարձակումը դադարեցնելու մասին, որտեղ այն գործում էր վերջին ութ տարիներին։
Հեռուստաալիքի ղեկավարությունն իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին «արտակարգ իրավիճակներում հյուրընկալության համար»։
Ըստ արաբական և թուրքական լրատվամիջոցների՝ հեռուստաալիքի փակման պատճառ է դարձել Թուրքիայի և Եգիպտոսի մերձեցումը, որի իշխանությունները հեռուստաալիքի մշտական քննադատության առարկան էին։
Նշենք, որ Թուրքիան իր հարաբերությունները վատթարացրել էր Եգպիտոսի հետ, այն բանից հետո, երբ «Մուսուլման եղբայրները» զրկվեցին իշխանությունից: