|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետ առաջադրելու մտադրության մասին եւ նրա առաջ կանաչ լույս վառեց` գնա եւ սկսիր քարոզարշավդ: Նա էլ ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ` համախոհներ գտնելու եւ 1 տարի անց ընտրություններում հաղթելու համար:
Անընդհատ հանդիպումներ է ունենում, տարբեր անձանց է տեղավորում «ձայն բերող» պաշտոնների եւ ամենակարեւորը` ՔՊ-ականներից իր թիմն է ձեւավորում: Մեզ ասացին, որ վերջերս զարմանալիորեն մտերմացել է Արսեն Թորոսյանի հետ»: