|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ առաջ ոստիկանները փակեցին մի խումբ ՀՀԿ-ական երիտասարդների մուտքը Հանրապետության հրապարակ՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից:
«Միջոցառում է իրականացվում, չեմ կարող ասել՝ ինչ միջոցառում: Ես խնդրում եմ ոստիկանական շղթան չանցնել»,- ասաց ոստիկանը:
Երիտասարդները պատի մոտ թողեցին մի պաստառ, որը, նրանց խոսքով, Նիկոլ Փաշինյանի` թուրքական դպրոցն ավարտելու վինետկան էր: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին:
Լրագրողների հարցը՝ թե ինչո՞ւ են բերման ենթարկում, ոստիկանները թողեցին անպատասխան: