|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ:
«Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել են»,-նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին կատարած աշխատանքի համար: