|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ավելի քան 40 երկրներ հանդիպում են Գերմանիայի Ռամշտայն ռազմաօդային բազայում՝ համաձայնեցնելու համար Ուկրաինայի անվտանգության պահանջների շուրջ հարցերը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք նոր ենք սկսել պատմական հանդիպումը. ավելի քան 40 երկրներ հավաքվել են՝ օգնելու Ուկրաինային՝ հաղթել Ռուսաստանի անարդար ներխուժման դեմ պայքարում: Մեր նպատակն է այստեղից հեռանալ Ուկրաինայի կարճաժամկետ և երկարաժամկետ անվտանգության պահանջների ընդհանուր, թափանցիկ ըմբռնմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։