|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Գերմանիայի դիվանագիտական առաքելության 40 աշխատակցի։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարությանն ուղղված հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Գերմանիայի դեսպանին նոտա է հանձնվել, որում «պերսոնա նոն գրատա» են հայտարարվում Ռուսաստանում գերմանական դիվանագիտական հաստատությունների 40 աշխատակիցներ՝ որպես սիմետրիկ պատասխան Գերմանիայի կառավարության որոշմանը»։
Ապրիլի 4-ին Բեռլինում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակիցների արտաքսման մասին։