|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ նոր դեսպան Արսեն Ավակյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ, հայտնում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը եւ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Հայաստանը միշտ բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Նա նշել է, որ Իրանը մյուս երկրների շարքում առանձնանում է իր սկզբունքային դիրքորոշմամբ ԱՄՆ-ի եւ հեգեմոն երկրների ագրեսիայի դեմ։