|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պետության կողմից ՊՆ-ին միջոցներ տրամադրում են, իսկ եթե գույքը Հայաստանի գույքն է եւ ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պարագայում այն ոչ մեկին պետք չէ, գործածության համար անարդյունավետ է, ի՞նչ անի: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ ՊՆ-ն վաճառում է իր գույքը, այդ թվում զորամասեր:
Դիտարկմանը, որ Հայաստանն օրհասական վիճակում է, ի՞նչ արվում բանակն արդիականացնելու համար, նա պատասխանեց.
«Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք: Ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար: Արդյուքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել: Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում տեսնել»: