|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հյուսիսային Իրաքում՝ Զապի շրջանում, սպանվել են առնվազն 44 թուրք զինվորականներ, որոնցից 6-ը՝ բարձրաստիճան։ Այս մասին հայտնում են քրդական ANF-ի աղբյուրները պարտիզանական ջոկատներից։
Մահացածներից մեկը Բիթլիս նահանգի հատուկ նշանակության ջոկատի մայոր էր։
Հաղորդվում է նաեւ, որ վիրավորվել են 32 թուրք զինվորներ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է միայն մեկ զինվորի մահը և չորսի վիրավորումը։
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնն, իր հերթին, հայտնել է, որ Զապի տարբեր ճակատներում վերջին օրերին զոհվել են հակառակորդի բազմաթիվ զինվորներ։