|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երիտասարդությունը մեծ ներուժ ունի, մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ այդ ներուժն օգտագործվի ի նպաստ հանրային բարիքի և Արցախի հարցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդները, որոնք պատերազմի մասնակիցներ են:
«Եթե հասկանում ես, որ հայրենիքը բացարձակ արժեք է, անհասկանալի է, թե ինչու են անձերի մակարդակի իջնում: Չի կարելի ասել՝ այս մեկի հայրենասիրության դրսևորումը չեմ հավանում, չեմ միանում: 40 ղեկավար կարող է փոխվել, բայց հայրենիքը մնայուն է»,- ասաց հացադուլավորներից մեկը։