|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի դատարանը 2020-ին հայերի վրա հարձակված հինգ ադրբեջանցիների դատապարտել է 2.8 տարվա ազատազրկման, ևս երկուսը ստացել են պայմանական վաղաժամկետ ազատազրկում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Դատարանը հինգ ադրբեջանցիներին մեղավոր է ճանաչել խուլիգանության հատկանիշներով, նրանք պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմով։ Ամբաստանյալներից ևս երկուսի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 2 տարի 8 ամիս ազատազրկումը, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։
Հիշեցնենք, որ մասայական ծեծկռոտւքը տեղի է ունեցել 2020-ի հուլիսին՝ տավուշյան դեպքերի օրերին։ Հուլիսի 24-ի գիշերը ադրբեջանցիների խումբը հարձակվել էր հայկական պետհամարանիշներով մեքենաների վրա ու ծեծել մեքենաներում գտնվողներին։