|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն երեքշաբթի բրնձի սերմեր է տնկել Տոկիոյի իր նստավայրի տարածքում, հայտնում է NHK-ը։
Ճապոնացի միապետների նստավայրի տարածքում բրինձ տնկելու ավանդույթը սկսել է Հիրոհիտո կայսրը՝ Նարուհիտոյի պապը։ Այդ կերպ Հիրոհիտոն որոշել էր ժողովրդականացնել հողագործությունն իր հպատակների շրջանում:
Աշնանը սերմերը բրնձի հասկերի կվերածվեն, որոնք հետո կօգտագործվեն բերքահավաքի սինտոիստական փառատոնի ժամանակ։