|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական բանակը մտել է Լուգանսկի շրջանի Կրեմեննայա քաղաքը, որտեղ արդեն սկսվել են փողոցային մարտերը։ Այս մասին Facebook-ում գրել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ այսօր ամենաթեժ կետը, բացի Պոպասնայայից, Կրեմեննայա բնակավայրն է։
«Այնտեղ արդեն մարտեր են ընթանում, ռուսական բանակը մտել է հսկայական քանակությամբ տեխնիկայով»,- գրել է Գայդայը, նաև՝ հավելել, որ այսօր նախատեսվում էր տարհանում քաղաքից, սակայն ամեն ինչ փոխվեց մեկ գիշերվա ընթացքում։