|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին, ինչպես նաև պատասխանել կամավորականներին հուզող հարցերին: