|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլիով: Այս մասին РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլիով են եղել, բայց՝ համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլիով։
«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- РБК-ի հետ զրույցում հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։