|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Բոմոնտի շրջանի հայկական դպրոցի դարպասը վանդալիզմի է ենթարկվել. դրա վրա պատկերել են սվաստիկա։ Վանդալիզմի ակտը տեղի է ունեցել Սուրբ Զատիկի և Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների նախօրեին՝ ապրիլի 24-ին. հայտնում է International Christian Concern-ը։
Ստամբուլի նույն դպրոցը ոտնձգությունների է ենթարկվել 2016 թվականի նոյեմբերին, երբ դրա պատերին գրաֆիտի էր հայտնվել՝ գրառումով. «Մի գիշեր մենք հանկարծակի կլինենք Ղարաբաղում»: Նշենք, որ նման արտահայտություն-սպառնալիք Թուրքիան հնչեցնում է այն ժամանակ, երբ պատրաստվում է ներխուժել որևէ երկիր, օրինակ` Կիպրոս, Իրաք, Սիրիա, նաև՝ Արցախ: