|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Յունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս՝ որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի և «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։ Շարժման հիմնական նպատակն է՝ խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը։
Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝ հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլև զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսևորվել, ձեռքբերել առաջնորդության և թիմային աշխատանքի փորձ:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: