|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Նա մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժի պետ, ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես «ամենաօպերատիվնիկ սպաներից», ոստիկանության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել:
Կայքի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։