|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները որոշումներ չեն կայացրել ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել քննարկումները:
«Մենք նախ և առաջ քննարկել ենք այն, թե ինչպես ապահովենք գործող պատժամիջոցների արդյունավետությունը, որպեսզի խուսափենք խնդիրներին դրանց իրագործման ժամանակ: Միևնույն ժամանակ քննարկել ենք նոր քայլերի հարցը, որոնք մենք կարող ենք իրականացնել, ներառյալ նավթի և գազի դեմ պատժամիջոցները: Մենք որոշում չենք կայացրել այդ պատժամիջոցների առնչությամբ, սակայն պայմանավորվել ենք շարունակել քննարկումները»,-ասել է նա: